Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն, պետք է շարունակվեն այս հարցի հետ կապված քննարկումները. «Սասնա Ծռեր»

Այս թեմայով
«Սասնա Ծռեր» կուսակցությունը Ստեփանակերտում կլոր սեղան-քննարկում է անցկացրել: Կուսակցությունը ներկայացրել է է այդ քննարկան ընթացքում ընդունված որոշումները:
«Մադրիդյան սկզբունքների այլընտրանքը թեմայով կլոր սեղան-քննարկման մասնակիցները, ամփոփելով արտահայտված տեսակետները, հայտարարում են.
1. Մադրիդյան սկզբունքները պետք է մերժվեն:
2. Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները պետք է շարունակվեն Հայկական կողմից տարածքային զիջումները բացառելու տրամաբանությամբ:
3. Կլոր սեղանի ձևաչափով քննարկումները անհրաժեշտ է շարունակել՝ ներգրավելով նաև այլ քաղաքական ուժերի և գործիչների:
Արթուր Թովմասյան – Արցախի ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ
Դավիթ Կարաբեկյան – քաղաքագետ
Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող
Գեղամ Գրիգորյան – Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության համակարգող
Մխիթար Ավետիսյան - Սասնա Ծռեր Արցախյան Կուսակցության Քարտուղարության անդամ
Վալերիկ Բալայան – Արցախյան Զարթոնք նախաձեռնության ներկայացուցիչ
Ռուսլան Իսրայելյան – Արցախի ԱԺ պատգամավոր
Տիգրան Կյուրեղյան – ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր, Բերձորի վերաբնակիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: