Երևան, 19.Փետրվարի.2019, 00:00
$ ,
,
Civilnet. Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Չի կարելի գնալ ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով, Ոստիկանությունն ուրիշ բան ու գործ չունի՞. Էլինար Վարդանյան Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի անց․ գործը ՄԻԵԴ-ում է Արսեն Թորոսյանն իր կնոջ ղեկավարած կլինիկայի ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 2.5 անգամ Արամ Առաջինը եկել է Հայաստան «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է «Իրատես». «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից «Ժամանակ». ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի «Ժողովուրդ». Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի․ նոր վտանգներ են ի հայտ եկել «Հրապարակ». Թեժ պայքար. Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Ո՞րն է կարևոր նոր Հայաստանի համար․ մեդիա՞ն, թե՞ Facebook-ը

Այսօր սոցիալական ցանցերը դարձել են ոչ միայն կարծիք արտահայտելու, մտքերով փոխանակվելու կամ պարզապես իրադարձությունների քննարկման հարթակ, այլև՝ լրատվության աղբյուր։ Բանը հասել է նրան, որ գերատեսչությունը մամուլի հաղորդագրությունը տարածելու փոխարեն տեղեկությունը զետեղում է իր ֆեյսբուքյան էջում։ Նույն գործելաոճն են որդերգրել նաև պատգամավորը, պաշտոնյաներն ու փորձագետները։ Իհարկե, դա նրանց իրավունքն է։ Սակայն այս պարագայում առաջ է գալիս մեկ ուրիշ խնդիր՝ ֆեյք լուրերի տարածումը անհայտ ծագման էջերով կամ կայքերով, որոնց մեծ մասը պաշտպանված չէ և հանգիստ կարող է հայտնվել հաքերների թիրախում։

Հետհեղափոխական էյֆորիայից հետզհետե ուշքի եկող և արդեն «սևերի» ու «սպիտակների» բաժանված հասարակությանն այսօր դժվար է կողմնորոշվել՝ որտեղ նորություն կարդալ, ինչ և ում լսել, որ հեռուստաալիքը միացնել։ ԶԼՄ դաշտը բաժանվել է մի քանի խմբերի՝ «նիկոլական», «քոչարյանական», «միշիկնյուզ», «լևոնական», «իսկ սրանք ընդհանրապես ովքե՞ր են» ․․․ և այդպես շարունակ։

Թվում է, թե այս պայմաններում լսարանի համար ամենավստահելի աղբյուր պետք է լինեն հին, «ստաժավոր» լրատվամիջոցները, իսկ եթե դրանք պետական են, ապա առավել ևս՝ կեղծ ու չճշտված լրատվություն չեն հաղորդի։

Բայց ստացվում է այնպես, որ հին և վստահելի աղբյուրները ծանր բեռ են դառնում պետության համար, դրանց պահպանման համար գումար է պետք։ Եվ այդպես մի օր պարզվում է, որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի կարիքը չկա, քանի որ այն կրկնում է Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթները։ Ի՞նչ կարիք կա double գործ անելու ու մի հատ էլ դրա համար պետբյուջեից գումար ուղղելու։ Արդյունքում նոր կառավարությունը՝ վարչապետ դարձած նախկին լրագրողի գլխավորությամբ, ոչ ավել, ոչ պակաս որոշում է լուծարել «Շիրակ»-ը։

Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունն առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում (խմբ․- 2016 թվականից ՀՀ տարածքում անջատված է անալոգային հեռարձակումը) և «այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ»:

Լուծարման գործընթացն սկսվել է առանց որևէ մասնագիտական քննարկումների։ Բնականաբար, որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել ինչպես մարզում, այնպես էլ լրագրողական շրջանակներում։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը, գիտակցելով յուրաքանչյուր աշխատատեղի փակման հետևանքները մի մարզի համար, որը 30 տարի անց դեռևս համարվում է աղետի գոտի, պատրաստակամություն է հայտնել քննարկումներ կազմակերպել և ողջամիտ լուծումներ գտնել ընկերության գործունեությունը չդադարեցնելու համար։ Սակայն որևէ արձագանք դեռ չկա։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդունելի է, որ 26 տարվա պատմութուն ունեցող Շիրակ հանրային հեռուստաընկերությունը փակելու մասին Կառավարության որոշումը որևէ հանրային քննարկման փուլ չի անցել, մասնագիտական կազմակերպությունների կարծիքը չեն հարցրել։ Գուցե հնարավոր էր արդյունավետ լուծում գտնել, քան պարզապես գրչի մի հարվածով մի ամբողջ հեռուստաընկերություն փակելն է»։

Հարկ է նշել, որ ներկայումս մարզերում կան մեկ տասնյակի հասնող տեղական անալոգային մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք կառավարության այս որոշման տրամաբանությամբ, վաղ թե ուշ կկանգնեն այդ նույն խնդրի առջև։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն Alternativ.am-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ փորձում է մանրամասն տեղեկություն ստանալ այդ որոշման հետ կապված։

«Մի շարք հարցեր է առաջացրել այդ որոշումը․ որտե՞ղ է այն քննարկվել, ինչո՞ւ հանրությունը տեղյակ չէր դրա մասին, ինչպե՞ս և ի՞նչ հիմքով է այն կայացվել։ Ամենամեծ ցավն ընկերության աշխատակիցների գործազուրկ մնալն է․ ստույգ թիվ դեռ չկա՝ 45-60 աշխատակցի մասին է խոսքը», - ասել է Սաթիկ Սեյրանյանը։

Կարևոր է նաև հասկանալ, թե տվյալ հեռուստառադիոընկերության արտադրանքի քանի տոկոսն է սեփականը։ Մյուս կողմից, ըստ նրա, կարող է շահերի բախման խնդիր առաջանալ, քանի որ «Շիրակ»-ի տնօրենը մարզում գործող ընդդիմադիր «Ցայգ» հեռուստաընկերության հիմնական սեփականատերն է։

«Քաղաքական առումով մտահոգիչն այն է, որ հաշվետու իշխանությունը և Հանրային հեռուստաընկերությունը չեն բացում փակագծերը և բացատրություն չեն տալիս։ Ներկայացնում են արդեն որոշման տեսքով», - նշել է Սաթիկ Սեյրանյանը։

Անդրադառնալով վարչապետի այն պնդմանը, թե Հայաստանում մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, Սաթիկ Սեյրանյանն ասել է․ «Համաձայն չեմ այդ պնդման հետ։ Այդ խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ, մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանն է: Ես հակառակ տեսակետը կրողն եմ»։

Նրա խոսքով, կայքերի լսարանների մեծ մասը՝ մոտ 60 տոկոսը, գալիս է սոցցանցերի միջոցով և հենց նրանց միջոցով էլ ուղղորդվում է սոցցանցերում ներգրավված կայքերի աշխատանքը։

«Մեր ձեռքի տակ կան փաստեր, երբ Փաշինյանի թիմակիցների և նրանց ֆեյքերի կողմից ուղղորդվել է մեդիայի աշխատանքը․ ասել են՝ այս քայլն արեք, րեփորթ արեք և այլն», - ասել է Սեյրանյանը։

Որպես լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու փորձ նա հիշատակել է նաև իրավապահների այցը News.am և YerevanToday խմբագրություններ, նաև Blognews-ի խմբագրին ԱԱԾ հրավիրելը։

Անահասկանալի մի իրավիճակ է ստեղծվում․ երբ ընթերցողը չի կողմնորոշվում՝ լրատվամիջոցներին հետևի՞, թե՞ ֆեյսբուքյան գրառումներին։ Լրատվամիջոցներն էլ իրենց հերթին չեն հասկանում․ նրանց պրոդուկտն են կարևորո՞ւմ մարդը, թե՞ ֆեյսբուքյան լայվերն ու գրառումները։

 



 

Civilnet. Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Չի կարելի գնալ ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով, Ոստիկանությունն ուրիշ բան ու գործ չունի՞. Էլինար Վարդանյան Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի անց․ գործը ՄԻԵԴ-ում է Արսեն Թորոսյանն իր կնոջ ղեկավարած կլինիկայի ֆինանսավորումն ավելացրել է շուրջ 2.5 անգամ Արամ Առաջինը եկել է Հայաստան «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է «Իրատես». «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից «Ժամանակ». ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի «Ժողովուրդ». Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի․ նոր վտանգներ են ի հայտ եկել «Հրապարակ». Թեժ պայքար. Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար «Լիդիան Արմենիա»-ն զգուշացնում է ԱԻՆ․ Քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը Շարունակվում է պարգևավճարները հետ վերադարձնելու պահանջով ստորագրահավաքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սպիտակ քաղաքի 5 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքից Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի Արմավիրի Վարդանաշեն համայնքում գյուղացիները պահանջում են չեղյալ համարել համայնքապետի ընտրության արդյունքները «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը». Սեդրակ Քոչարյան Քոչարյանի փաստաբանները ժամանակ են խնդրել 76 հատորանոց գործին ծանոթանալու համար Հասարակությունը պիտի շնորհակա՞լ լինի, որ գոնե համայնքներում Փաշինյանի հերթական «կեպիներն ու սելֆիի ձողիկներին» չեն կարգել ղեկավարներ. Աշոտյան Իրավապաշտպան․ Դատաիրավական տեսակետից չկա որևէ պատճառ, որ երկրորդ նախագահը դատավարության ընթացքում մնա կալանքի տակ Դիտորդական խումբ. Մհեր Եղիազարյանի մահվան օրը հիմնարկում չի եղել ոչ բժիշկ, ոչ բուժակ Ավետիք Էլոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիրան Ավինյանի խորհրդական Նախարար․ Հայաստանը մտադիր է ձեռք բերել Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան Շարմազանով․ Ակնհայտ հետընթաց կլինի վերադարձը դեպի անցյալ Ուրցաձորում ընտրվել է ցուցարարների և իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը՝ հաղթելով ՔՊ թեկնածուին Ակունքի համայնքապետի ժ/պ, ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին Հառիճում հաղթել է համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը ՊԵԿ նախագահի տեղակալի որդու վերաբերյալ դատախազությունը պարզաբանում է տարածել Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաղթել է ՔՊ-ական Կարեն Մանուկյանը. նա համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը Նախապատրաստում ենք վարչապետի այցը Բրյուսել. ՀՀ ԱԳՆ Politik.am. Մարգարիտա Գրիգորյանը ԱՄՆ-ում կնքել է պայմանագիր 6 տարի առաջ փակված ընկերության հետ Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակվել է ավելի քան 1700 կրակոց ՊԵԿ նախկին նախագահին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն Սեֆիլյան. Ժամանակն է լուծարելու հանցավոր եւ ամոթալի կենսագրություն ունեցող ԵԿՄ-ն Հայկական թավշյա և տնտեսական հեղափոխությունները ոչ թե քաղաքացու համար են, այլ մի քանի հպարտ քաղաքացիների. Արման Բաբաջանյան «Ժամանակ». Գևորգ Կոստանյանը կարող է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ «Ժողովուրդ». Մարզպետարաններում կրճատումներ են սկսվել «Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է. Վանոն կվերադառնա Հայաստան «Փաստ». Փաշինյանն օրվա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հեռախոսային կոնսուլտացիաներ է կազմակերպում Մանվել Գրիգորյանի փաստաբանը մասնակի դադարեցնում է նրա պաշտպանությունը Ռեն TV․ Քոչարյանը ոչ այլ ոք է, քան քաղբանտարկյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել Երևանը սպասարկող 450 միկրոավտոբուս մյուս տարի չի կարող աշխատել Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3 Աննա Հակոբյանը վարչապետին խնդրել է իր մորաքրոջ որդուն անգործ չթողնել Հայաստանում նախաձեռնել են ստորագրահավաք՝ պարգևավճարները պետբյուջե վերադարձնելու պահանջով Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով տույժեր և տուգանքներ ԱՄՆ-ն նյարդայնացած է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունից Մակրոնը ցանկություն է հայտնել պետական այցով ժամանել Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Կառավարության ծրագրի քննարկումը ինձ հիշեցնում էր օսկար մրցանակաբաշխություն, տեղ տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ. Շարմազանով (Տեսանյութ) Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում. Գուրգեն Եղիազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն կհայտարարի Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությանը Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, բայց դրանց մի մասն անլուրջ է․ Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է մաքսային տարածքներում գտնվող աջ ղեկով ավտոմեքենաները ՀՀ տարածք մինչև ապրիլի 1-ը ներմուծելու հարցը «Հայաստանը կարող է զրկվել ԱՄՆ-ի օգնությունից՝ Սիրիա զորակազմ ուղարկելու պատճառով».«Независимая газета» Սեյրան Օհանյան. 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել (Տեսանյութ) «Իրատես». Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել «Ժողովուրդ». Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհեռանա «Փաստ». Վարչապետն իր համար ստեղծում է նոր՝ «գրպանային արդարադատություն» Թեղուտին վերաբերող 6 վճռով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է մոտ 70 000 եվրո փոխհատուցում վճարել Բիզնեսով կարող են զբաղվել միայն նրանք, որոնք ունեն դաբրոներ, լավ ախպերներ, քիլլերներ. Փաշինյան «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թաղո՞ւմ. Մարուքյան Ավինյանը պետք է ապացուցի՝ թմրամիջոց օգտագործել է, թե ոչ. Բորիս Մուրազի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Բիզնեսով կարող են զբաղվել միայն նրանք, որոնք ունեն դաբրոներ, լավ ախպերներ, քիլլերներ. Փաշինյան «Կոմսոմոլսկայա Պրավդա»․ Հետխորհրդային տարածքում հայտնվել է առաջին քաղբանտարկյալը Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել. Մինսկը դիմել է Երևանին Քոչարյանների օգտին որոշումներ կայացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին Կառավարության ծրագիրն ընդունվել է․ կողմ՝ 82, դեմ՝ 37 պատգամավոր Բյուջե 2018-ի կատարողականը՝ աղաղակող կեղծիք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը