ՀՀԿ-ն վերահաստատում է․ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է

Այս թեմայով
- Քոչարյանի փաստաբանները ժամանակ են խնդրել 76 հատորանոց գործին ծանոթանալու համար
- Իրավապաշտպան․ Դատաիրավական տեսակետից չկա որևէ պատճառ, որ երկրորդ նախագահը դատավարության ընթացքում մնա կալանքի տակ
- Շարմազանով․ Ակնհայտ հետընթաց կլինի վերադարձը դեպի անցյալ
- Ռեն TV․ Քոչարյանը ոչ այլ ոք է, քան քաղբանտարկյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելու առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը դատապարտել է իրավապահ համակարգի գործողությունները: Այդ մասին կուսակցությունը մի քանի անգամ հանդես է եկել դատապարտող հայտարարություններով:
Այսօր էլ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Սա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, նրա նախագահի, ղեկավարության եւ իմ անձնական տեսակետն է, որը այս ընթացքում որեւէ հանգրվանում չի փոփոխվել»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։