Տեսախորհրդակցություն-քննարկում` Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված տեսախորհրդակցություն-քննարկում:

Սույն խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի ենթակայության «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տեսակապով հաղորդակցվել են Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Արիաննա Արդեսիի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) ներկայացուցիչ Բակոնիրինա Ռակոտոմամոնջիի հետ:

 

Տեսախորհրդակցության ժամանակ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և վերոնշյալ ասոցիացիաների միջև ստորագրված «Աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագրի աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր:

Հարկ է նշել, որ Երևանը 1998 թվականից ի վեր անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիային և դրա շրջանակում իրականացվել ու իրականացվում են համագործակցության բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկն էլ այս տարվա մարտին Էրեբունի հնավայրի պահպանման, պատմամշակութային արժևորման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և «Հողաշեն կառույցների ոլորտում մասնագիտացող միջազգային կենտրոն» ասոցիացիայի (CRAterre) միջև ստորագրված «Էրեբունի հնավայրի պահպանման և վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության» համաձայնագիրն էր:

Ըստ այդմ, նախատեսվել է Էրեբունի հնավայրում իրականացնել հում աղյուսի արտադրման տեխնոլոգիայի ներդրում և այն օգտագործել միջնաբերդի վերականգնման ժամանակ, բացի այդ, նաև խթանել հնավայրի զբոսաշրջային գրավչությունն ու զարգացնել զբոսաշրջությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

loading...
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում Տեսախորհրդակցություն-քննարկում` Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. շարունակվում են Երևանի դպրոցներում անցկացվող միջոցառումները Հայաստանում անգամ տարրական բուժօգնությունը հասանելի չէ մեր հայրենակիցներին. Իվետա Տոնոյան Գեղեցիկ թատերական ներկայացում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցում Բոլորին կոչ եմ անում միանալ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրին.Տարոն Մարգարյան Կլոր սեղան. «Սթարթափերի զարգացումն ու կրթական ծառայությունների մատուցումը ՏՏ ոլորտում» Մարտի 31-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային զբոսանք՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների համար Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ցերեկույթ՝ Երևանի Ֆ. Նանսենի թանգարանում
website by Sargssyan