Փորձ ունենք, պատրաստ չենք զոհեր տալու. Սերգեյ Բագրատյան

«ԲՀԿ դպրոցի կայացման նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով համակարգելու է ԲՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները։ Նրա խոսքով՝ երկրի զարգացման տեսլականի համար առաջնահերթ է երկրի զարգացման տեսլականի համար պայքարող սերունդ ունենալը՝ վերլուծական, քննադատական մտածողությամբ։

Անդրադառնալով հարցին, թե խոսքը նոր որակի ընդդիմությո՞ւն կերտելու մասին է, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Խոսքը քաղաքացիական հասարակություն ունենալու մասին է, իհարկե հիմնականում լինելու է ընդդիմադիր դաշտում, քանի որ մենք ինքներս ընդդիմադիր ուժ ենք, բնականաբար՝ շեշտադրումը դնում ենք քննադատական մտածողության վրա»։

Հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ երիտասարդ քաղաքական ուժեր թրծելու հարցում Սերժ Սարգսյանի հետ իրենք կոնսենսուս ունեն՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը երիտասարդ քաղաքական ուժեր թրծելու վերաբերյալ՝ անկախ կուսակցական լինելու հանգամանքից, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ 2007-2015 թթ. ԲՀԿ-ն ունեցել է քաղաքական դպրոց, որն առժամանակ դադարեցրել էր աշխատանքները, այնպես չէ, որ հիմա են որոշել քաղաքական դպրոց ունենալ։

Անդրադառնալով այս օրերին ծավալվող փողոցային պայքարին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ԲՀԿ-ն իր ռազմավարությունը իրացնում է համաձայն իր ծրագրերի՝ 15 կետերի իրողությունից ելնելով, հենց այդ ճանապարհն է ստացել շուրջ 500 հազար քաղաքացիների հավանությունը, և իրենք գնում են ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհով։

Դիտարկմանը՝ ժամանակին ԲՀԿ էլեկտորատը փողոցում պայքարում էր, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Մեր բոլոր գիտելիքները հիմնված են փորձի վրա, մենք անցել ենք այդ ճանապարհը, ժամանակին նաև փողոցային պայքարի կողմնակից ենք եղել, և էդ հարթակը մենք ենք զբաղեցրել, բազմահազարանոց համակիրներով աշխատել ենք այդ ուղղությամբ։ Սա մեզ փորձ է բերել, սա մեզ հուշում է, որ այս ճանապարհով հնարավոր է մեր քաղաքացիներին վտանգենք, վնասենք։ Քաղաքացիների առջև պատասխանատվությունը գիտակցում ենք, մենք պատրաստ չենք զոհեր տալու։ Ծայրահեղ օրինակ եմ բերում, բայց մեր քաղաքական ուժը կոնստրուկտիվ է, ամեն ինչ անելու ենք առավելապես երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում:

loading...
Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր Հանրապետության հրապարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը. ՈՒՂԻՂ Արշակունյաց պողոտայում ցուցարարների թիվն ավելացել է. լրացուցիչ ոստիկանական խմբեր եկան (ուղիղ) Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան Ապրիլի 19-ին անցկացվող հավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել Նոր ցուցահանդես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Արա Աբրահամյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Կազմակերպությունը պահանջում է քաղաքացիներին ազատությունից զրկելու փաստով քրեական գործ հարուցել Փոխմարզպետը վերջապես տուն ունեցավ Արամայիս Գրիգորյանը վաճառել է բնակարանը, բայց մնալու ևս երկու տեղ ունի
website by Sargssyan