3 տարվա մեջ 1,2 միլիարդ դոլարի ներդրում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ

2015 թ. մինչ այսօր «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից կատարվել է ավելի քան 1 միլիարդ 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Ահա այսքան գումար է ներդրվել Գագիկ Ծառուկյանի կողմից հայաստանյան տնտեսության գերակա ճյուղերի զարգացումն ապահովելու նպատակով:

Արդյունաբերություն, շինարարություն, փոքր ու միջին բիզնես, արևային համակարգեր, կրիպտովալյուտայի ու ոսկու արտադրություն, զբոսաշրջություն և սպորտ: Թվում է, թե չկա տնտեսության և մեկ ոլորտ, որտեղ մեծ բարերարն իր ներդրումը չի ունեցել՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով:

Այս հսկայածավալ գումարի ներդրումը հայրենի տնտեսության զարգացմանը միաժամանակ փորձում է լուծել երկրի թիվ մեկ խնդիրը՝ աշխատատեղերի սակավությունը: Անցած մի քանի տարիների ընթացքում ներդրումների արդյունքում Հայաստանում ստեղծվել են հազարավոր նոր աշխատատեղեր, որոնց շնորհիվ տասնյակ, հարյուրավոր քաղաքացիներ արտերկիր մեկնելու փոխարեն մնացել են հայրենիքում՝ թևութիկունք գտնելով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ:

Եվ այս ամենի մեջ ամենաուշագրավն այն է, որ մինչ այս երբեք և ոչ ոքի կողմից, լինի դա անհատ, բարերար, կազմակերպություն կամ  նույնիսկ պետությունը, նմանածավալ ներդրում չի կատարվել: Փաստորեն, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայկական իրականության մեջ միակն է, ով իսկապես լծված է իր պետության զարգացման ու բարգավաճման խնդրին, և իզուր չէ, որ նրա ղեկավարած կուսակցությունը կրել է հենց «Բարգավաճ Հայաստան» անունը:

loading...
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կփակվի երթևեկությունը Սարալանջի փողոցի հատվածում Տեսախորհրդակցություն-քննարկում` Էրեբունի հնավայրի պահպանման ու վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրի հետ կապված Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. շարունակվում են Երևանի դպրոցներում անցկացվող միջոցառումները Հայաստանում անգամ տարրական բուժօգնությունը հասանելի չէ մեր հայրենակիցներին. Իվետա Տոնոյան Գեղեցիկ թատերական ներկայացում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցում Բոլորին կոչ եմ անում միանալ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրին.Տարոն Մարգարյան Կլոր սեղան. «Սթարթափերի զարգացումն ու կրթական ծառայությունների մատուցումը ՏՏ ոլորտում» Մարտի 31-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային զբոսանք՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների համար Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ցերեկույթ՝ Երևանի Ֆ. Նանսենի թանգարանում
website by Sargssyan