Սիմեոնե. ««Ատլետիկոյի» խաղացողին պետք է սպանեն

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպումից հետո  դժգոհել է մրցավարությունից:

«Տեսնենք, կհաջողվի արդյոք մի գեղեցիկ օր 11-մետրանոց վաստակել: Եթե Գոդինի հետ դրվագը չի ձգում 11-մետրանոցի, ապա մեր խաղացողին պետք է սպանեն, որպեսզի մրցավարը նշակետը ցույց տա»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» հետ խաղում Դիեգո Գոդինը զրկվել էր մի քանի ատամներից ուգանայինում գնդակի համար պայքարելու ժամանակ, սակայն մրցավարը որոշեց 11-մետրանոց չնշանակել:

 

 

Առավել մանրամասն՝ այստեղ

 

 

 

 

loading...
website by Sargssyan