Ջերարդի արձագանքը Մխիթարյանի փոխանցմանն ու Օբամեյանգի գոլին. Ահա թե ինչ է ասել նա

ԱՊԼ 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: Իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ օգտվելով Մխիթարյանի փոխանցումից: Այդ գոլի մասին խոսել է մերսիսայդցիների լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը:

«Խաղից դուրս էր: Ակնհայտ խաղից դուրս էր: Բայց «Արսենալը» բազմաթիվ խնդիրներ ստեղծեց «Էվերթոնի» համար:

Մխիթարյանը շատ գեղեցիկ փոխանցում կատարեց Օբամեյանգին, իսկ վերջինիս հարվածը հիշեցրեց Էրնան Կրեսպոյի գոլը Չեմպիոնների լիգայի 2005 թվականի խաղարկության եզրափակչում:

Բարձրակարգ գոլ էր»,- ասել է Ջերարդը:

 

Առավել մանրամասն՝ այստեղ

loading...
website by Sargssyan