Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն

Մանրամասն՝Intermedia24.ru

Այսօր Ս. Սարգիս զորավարի տոնն է՝ Երիտասարդների օրհնության օրը: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղիբլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին եւ գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Աղաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ աղ, ջուր և ալյուր: Ալյուրի վրա պետք է ավելացնել աղը, այնուհետեւ ջուրը: Խառնելայնքան, որ ստացվի միատարր զանգված: Ստացված խմորը գրտնակի օգնությամբ պետք է տարածել եւ բարակեցնել, այնուհետեւ կտրատել ըստ ցանկության: Դնել ջեռոցը եւ թողնել այնքան, որ բլիթների մակերեսը վարդագույն դառնա:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

loading...
Փուլային լուծումը՝ փուլային հաղթանակն է Ինչ ընթացակարգով պետք է ուտել աղաբլիթը երազ տեսնելու համար. ով պետք է պատրաստի այն Սկանդալային տեսանյութ. Վազգենն ու Վանոն բացատրում են, թե ինչու... Գագիկ Սուրենյանի խոստումն ու իրականությունը Ձյունիկը իր գլխից մեծ գործեր է բռնում և անդադար խայտառակ լինում Մերի Մակարյանի անկեղծ խոստովանությունը հուզեց նույնիսկ հաղորդավարուհուն Ամերիկացի տղամարդը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է. Միայն տեսնեք նրա պահվածքը տեսախցիկի առջև Արուսիկ Տիգրանյանի պատճառով տարեց տղամարդուն ծեծի են ենթարկել Այս հիմար հայ աղջկա հարցազրույցը ցնցել է համացանացը. Միայն լսեք նրա պատասխանը լրագրողին Աստղագետ Էլյա Հովհաննիսյանի բոցերը. Պարզվում է, որ նա նախկին կյանքում լեհ է եղել
website by Sargssyan